Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամների

Քաղաքականություն
բակո

Հանդիպմանն արծարծվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը Ֆրանսիան դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ շահագրգռված է նրա հետ հարաբերությունների շարունակական խորացման մեջ: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ