Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Ռուստամյանը՝ հեռացողի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
5e381c96ae72572d60f7ad7f93dc9dcd

Դաշնակցությունը չի թաքցնում, որ քառյակի մյուս ուժերի հետ ընդհանուր լեզու չի գտնում սահմանադրական բարեփոխումների նպատակահարմարության առումով։ Դաշնակցությունը կողմ է, մյուս երեքը՝ դեմ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատում է. «Միգուցե իրե՞նք պետք է կոմպրոմիսի գան եւ մեր հետ միասին ձեւավորեն էն լուրջ փաթեթը, որով կառավարման համակարգը փոխելով՝ մենք իշխանությունների մեջ լուրջ փոփոխություն կառաջացնենք»։ Սահմանադրության փոփոխությունը վաղուց է հասունացած,-պնդում է Արմեն Ռուստամյանը։ Իսկ քառյակի հետ առկա հակասությունն պատճառով քառյակից դուրս գալու մասին դաշնակցական պատգամավորն ասում է, որ այնքանով ենք քառյակ, որքանով չորս քաղաքական ուժ համաձայն են ինչ-որ քայլ միասին կատարել. «Եթե չեն համաձայնվում ինչ-որ հարցի շուրջ, ազատ են քաղաքական ուժերը սեփական դիրքերը պաշտպանել»։ Քառյակի ուժերը միմյանց հետ ամուսնացած չեն, որ դիմեն ապահարզանի։ Հնարավոր է, որ ընդհանուր լեզու գտնեն։ Պարոն Ռուստամյանը չի բացառում, որ Դաշնակցությունը կկարողանա քառյակի երեք ուժերին համոզել բարեփոխումների կարեւորության մեջ «Թե մարտավարական առումով դա ճիշտ է՝ ընդդիմություն-իշխանություն այս պայքարի դաշտում, թե ընդհանրապես ապագա փոփոխությունների առումով ամբողջական իշխանափոխություն իրականացնելու առումով»,- ասաց նա։ Արմեն Ռուստամյանի համար բացատրելի է այն, որ Դաշնակցության ու Սերժ Սարգսյանի ջրերը սահմանադրական բարեփոխումների մասով նույն առվով են հոսում՝ հեռացող ղեկավար է. «Պատահական չեմ համարում, որ նախագահները իրենց վերջին ժամկետներում են մտածում համակարգի փոփոխության մասին։ Ովքեր որ համակարգի մեջ են, միշտ համակարգից գոհ են, իսկ երբ որ հայտնվում են իրենց իսկ ստեղծած կամ այս կամ այն կերպ ամրապնդած համակարգի հարվածների տակ, սկսում են դժգոհել դրանից»։ Սրանով է պատգամավորը բացատրում, որ առաջինը դժգոհ է երկրորդ եւ երրորդ նախագահներից, երկրորդը՝ առաջին եւ երրորդ, երրորդը՝ առաջին եւ երկրում նախագահներից։ Այդ դեպքում ինչու է համակարգից դուրս գտնվող Տեր-Պետրոսյանը դեմ սահմանադրական բարեփոխումներին.«Ինքը համակարգում չէ, բայց էդ համակարգից դժգոհում է, իսկ ո՞վ ասեց, որ էդ համակարգը չի դրվել իր ժամանակ»։ Պատգամավորը քառյակի մյուս ուժերին առաջարկում է կողմնորոշվել՝ կամ համակարգային փոփոխություն եք ուզում կամ չեք ուզում՝ եթե հիմա է հնարավոր անել այդ փոփոխությունը, ինչու՞ հիմա չանել «Կարող է, չէ՞, իմ մոտ էլ ուրիշ մտահոգություն առաջանալ՝ ոչ թե համակարգն են ուզում փոխել, այլ համարում են, որ էդ համակարգը վատ մարդկանց ձեռքն է, իրենք լավն են, գան էդ համակարգը աշխատացնել»,- հայտնեց նա։ Ի դեպ, պատգամավորը պատրաստ է մտահոգվել այն բանով, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումները կարող է ծառայեցնել իշխանության մեջ մնալուն։