Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Օհան Դուրյան. Հայաստանը կործանվում է, և մենք իրավունք չունենք լռելու… (տեսանյութ)

«Երաժշտությունն իմ աշխարհն է, իմ տարերքը, նվագավարությունը՝ կոչումս: Դիրիժորի իմ ճամփին չափանիշ են եղել Տոսկանինին ու ֆոն Կարայանը: Բայց իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է... այն բոլոր կոմպոզիտորները միասին, որոնց կոթողային գործերը փորձել եմ մեկնաբանել իրենց մտահղացման հանգույն և իմ հոգուց բխեցնելով»,- ասում էր աշխարհի 100-ից ավելի նվագախմբերի վահանակի մոտ կանգնած աշխարհահռչակ մաեստրոն` «արվեստի ասպետ» Օհան Դուրյանը: Համերգների ժամանակ նա չէր օգտվում պարտիտուրից ու դիրիժորական փայտիկից` նախընտրելով իր խոսուն ձեռքերի լեզուն: Արտասահմանյան մամուլը նրան համեմատում էր Բերնսթայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ: Երուսաղեմում ծնված ու կրթություն ստացած, Փարիզում ու Վիեննայում արվեստը կատարելագործած դիրիժորն իր ապագան կապեց հայրենիքի, այն ժամանակ Խորհրդային Հայաստանի հետ: Քանի որ երկու աստղ նույն ազգանունով երկնակամարում փայլել չէին կարող, Հովհաննես Խաչատրյանը դարձավ Օհան Դուրյան: