Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Կոստանյանը չի թողնի իր պաշտոնը

Քաղաքականություն
gevorg-kostanyan

«Վստահաբար կարող եմ ասել, որ այդ խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն է, նա նաև ընդգրկված է «ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող հանձնաժողովում» և չի պատրաստվում փոխարինել Ալվինա Գյուլումյանին: Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի աշխատանքից «դժգոհությունների» մասին լուրերը մեկնաբանելուն, ապա հիմարությունները մեկնաբանելու անհրաժեշտությունը չեմ տեսնում: Գլխավոր դատախազի աշխատանքից, անշուշտ, կդժգոհեն բոլոր նրանք, ովքեր զրկված են օրենքը շրջանցելու, ծաղկող կոռուպցիոն գործունեություն ծավալելու հնարավորությունից: Ըստ այդմ, նման անհեթեթ լուրեր տարածելով Գլխավոր դատախազի աշխատանքը վարկաբեկելու փորձերը չափազանց պարզունակ են: Իսկ դա բնորոշ է անլուրջ և դատախազական համակարգի և աշխատանքի մասին խեղաթյուրված պատկերացում ունեցող մարդկանց»: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Ք.Մելքոնյան