Նոր հայկական սարսափ ֆիլմ (տեսանյութ)
Նկարահանվել է նոր ռեալիթի սարսափ ֆիլմ հայ կինոարտադրողների կողմից: Ֆիլմը իր տեսակով առաջիններից է:: Այսօր այս թեմային անդրադարձել են ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը, սցենարիստ Հարություն Ղուկասյանը, պրոդյուսեր Հովհաննես Գրիգորյանը, դերասան Ելենա Բորիսենկոն և ֆիլմի սաունդթրեքի կատարող «The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը: Ֆիլմի ռեժիսորի խոսքով արդեն մի քանի արտասահմանյան ալիքներից հետաքրքվել են ֆիլմով: Արտադրողները նշում են, որ սա նոր խոսք է լինելու հայ կինոյում և նրանք հույս ունեն տարեկան երկու ֆիլմ նկարահանել: Ըստ Ռոման Մուշեղյանի այսօր ամբողջ աշխարհում ռեալիթի ֆորմատը շատ տարածված է, այդ պատճառով էլ նրանք նկարել են այնպիսի ֆիլմ, որ ժամանակին համահունչ լինի. «Մենք էքսպերեմենտ ենք արել, որը փորձում ենք ներկայացնել հայ հանդիսատեսին. ռեալիթի ժանրը այսօր քիչ տարածում ունի Հայաստանում, բայց շատ տարածված է աշխարհում, եկել է ժամանակը, մարդկանց հետաքրքրում են իրական պատմություններ, դրա համար որոշեցինք նկարել ռեալիթի սարսափ ֆիլմ»,-նշեց ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը: Ֆիլմը ամբողջությամբ նկարահանվել է անտառում, իսկ պրեմիերան տեղի կունենա օգոոստոսի 29-ին: Ֆիլմը կոչվում է «Մեռյալ հովիտ»: