Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղը գոյատևում է արտագնա աշխատանքի հաշվին (տեսանյութ)

Հասարակություն
ohanavan1

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղը գոյատեւում է արտագնա աշխատանքի մեկնողների հաշվին: Պաշտոնական տվյալներով գյուղն ունի 2254 բնակիչ, իսկ իրական թիվը հուշում են գյուղամիջյան դատարկ փողոցները: Մնացողները հիմնականում տարեցներն են, որոնք այլեւս աշխատունակ չեն: «Հայրիկն եմ, մնացել եմ, ճանապարհ չեմ գիտել, որ գնամ»։ Հայրիկը՝ նույն ինքը Գնունի Մանթաշյանը, միայնակ է ապրում: Օրվա միակ զբաղմունքը համագյուղացի տղամարդկանց հետ նարդի խաղալն ու զրուցելն է: Այսօր նրա միակ հպարտության առիթն այն է, որ դեռ իր ծննդվայրում է է ապրում: Օհանավանցի Գուրգեն Գալստյանը հիշում է, մենակ երբեք չէր ճաշում, գերդաստանով էր սեղան նստում: Այսօր սեղանի շուրջ դատարկ են մնացել երկու որդիների աթոռները: Նրանք երկուսն `էլ  մեկնել են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Մանրամասները` տեսանյութում: