Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանի թերակղզում կորել էր Ֆրանսիայի քաղաքացի

Հասարակություն
sevan

Հուլիսի 25-ին, ժամը 02.10-ին Սևան քաղաքի ՈԲ ՕՀ ոստ. ավագ լեյտենանտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.10-ին քաղաքացի Կ.Ն.-ն ոստիկանություն է դիմել  , որ հուլիսի 24-ին,  ժամը 15.30-ի սահմաններում, իրեն պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի 33 ՏՕ 134 պետհամարանիշի ավտոմեքենայով (տաքսի) Երևանի Կոնգրես հյուրանոցից Սևանի թերակղզի է տեղափոխել Ժ. Պ. անունով Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու: Վերջինս ավտոմեքենայում թողել է իրերը և վարորդին հայտնելով, որ մոտ 2 ժամից կվերադառնա՝ գնացել թերակղզու ուղղությամբ և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՋՓՋ-ի փրկարարական խումբը: Հուլիսի 25-ին, ժամը 10.25-ին ՀՀ ԿԱ ոստիկանության Սևանի բաժնից տեղեկատվություն է ստացվել, որ Ժան Պ.-ն ներկայացել է բաժին: