Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձմերուկները կլողան Կարապի լճում

Հասարակություն
unnamed-10

«Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում այսօր՝ ժամը 18-ին  Կարապի լճում կանցկացվի «Ձմերուկի» փառատոնը: Բացի ձմերուկասերերից, միջոցառումն իր շուրջը կհավաքի նաև քարվինգի մասնագետներին, հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին և պարզապես՝ խաղերի ու մրցույթների սիրահարներին: Ողջ երեկոյի ընթացքում կհնչի երաժշտություն: Միջոցառման ընթացքում ձմերուկի մատուցման ու դիզայնի յուրօրինակ տարբերակներ կառաջարկեն ֆուրշետային տարբեր ընկերություններ, որոնք հենց Կարապի լճի տարածքում տեղադրված տաղավարներում ձմերուկներից ինքնատիպ կոմպոզիցիաներ կպատրաստեն: Մասնակիցներին համեղ ու հյութեղ ձմերուկ կհյուրասիրեն շոու բիզնեսի ներկայացուցիչները, սիրված երգիչներն ու հաղորդավարները: Միջոցառումը կազմակերպել է Երեւանի քաղաքապետարանը։ unnamed (11)