Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկին սպանել են ծեծելով. ոստիկանությունը հաստատում է

Հասարակություն
50500f925d482_crop

Ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանի սպանության գործով հարուցվել է քրեական գործ, երկու անձ կալանավորվել է` Սարգիս Ղուկասյանը եւ Գեւորգ Սարգսյանը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ Վարդան Թումանյանը, ում մարտական ընկերները անվանում էին «Ձի Վարդան», դաժան ծեծի էր ենթարկվել Երեւանի Նոր Նորքի զանգվածում: Ազատամարտիկի հարազատները պատմել էին, որ նրան սպանել են Նոր Նորքի «Էլլա» գիշերային ակումբի թիկնապահները: Բացի կալանավորվածներից, հարազատները նշել են եւս երկու հոգու անուն, ովքեր նույնպես մասնակցել են ծեծին` Վարդան եւ Բաբկեն։