Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան ճանապարհահատվածում

Հասարակություն
yerevan-sevan

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամռան այս շրջանում ակտիվացել է ավտոմեքենաների հոսքը Սևանա լիճ, և հատկապես շաբաթ-կիրակի օրերին նկատելի է երթևեկության ինտենսիվության շեշտակի աճ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան ճանապարհահատվածում: Ճանապարհային երթևեկության անվտանգությունը պատշաճ ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով` վարորդներին հորդորում ենք լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը: Ճանապարհային ոստիկանություն