Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը դեմ է Եվրոպայից Բրազիլիա ֆուտբոլի մարզիչ բերելուն

Քաղաքականություն
brazil

«Հեշտ է մեղադրել մարզիչին, որ չի ընդգրկել լավագույն խաղացողներին, բայց դժվար է ասել, թե ինչ կանեին Ռոնալդինյոն կամ Կական։ Մարզիչը պատրաստում է թիմ ապագայի համար»,- Ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքներն այսօր «Մեդիա կենտրոն»-ում ամփոփեց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն՝ շեշտելով, որ Բրազիլիան աշխարհի առաջնությունում երկու կարևոր դերակատարում ուներ՝ կազմակերպիչ և մասնակից: Իհարկե դեռ վերջնական թվեր չկան Բրազիլիայի տնտեսության վրա աշխարհի առաջնության ազդեցության մասին, բայց դեսպանը նշում է, որ Սան Պաուլոյում սպասելիքները գերազանցվել են: Ի դեպ, հաջողություն է գրանցվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում. 35մլն թվիթեր-հաղորդագրություն է ուղարկվել և համակարգը չի խափանվել։ Դեսպանի համար մղձավանջ է իհարկե Բրազիլիայի թիմի պարտությունը. երբեք չէր պատկերացրել, թե Բրազիլիան կարող էր պարտվել 7-1 հաշվով։ «Աշխարհի առաջնությունից հետո շատերն են ասում, որ Եվրոպայից մարզիչներ պետք է բերել Բրազիլիա, բայց դեսպանը համաձայն չէ, որովհետև այդ դեպքում կկորցնեն Բրազիլիային և ընդհանրապես Հարավային Ամերիկային բնորոշ ֆուտբոլային ոճը»,- նշեց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը: Հայաստանի հավաքականում խաղացող երկու բրազիլացիների մասին դեսպանն ասաց, որ համոզված է, որ այդ երկու ֆուտբոլիստը իրենց ներդրումը կունենան, իհարկե նրանք Մեսսի կամ Նեյմար չեն, բայց «հայտնի է, որ ֆուտբոլն ու Լատինական Ամերիկան անբաժանելի հասկացություններ են»,- ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն: