Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը ՌԴ-ի առաջ խնդիր է բարձրացնում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
serzh

Հայ- ռուսական հարաբերություններում ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է՝ համոզված է քաղաքագետը Երվանդ Բոզոյանը։ Իսկ արգենտինական թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առիթով Սերժ Սարգսյանի հայտնած մտահոգությունը՝ ենթատեքստ չուներ. «Պարզապես հարց են տվել, պատասխանել է, էստեղ էլ հարց տային, նույն ձեւով կպատասխաներ։ Էստեղ ուղղակի հարցազրույց չի տալիս, որ տալիս էլա, հարցերը պայմանավորված են լինում, թե չէ չեմ կարծում, որ ինքը մեսիջ էր ուղարկում Մոսկվային»։ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին Հայաստանում շատերն են բարձրաձայնել եւ անհանգստացել, սակայն այս մասին Սերժ Սարգսյանն առաջին անգամ է խոսել։ Այս հանգամանքը «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը բացատրում է Հայաստանի նոր մարտավարությամբ՝ իր ռազմական գործընկերոջ առաջ Սերժ Սարգսյանը մամուլի միջոցով է խնդիր բարձրացնում. «Սա մեսիջ է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, որ Ադրբեջանը շուտով կարող է օգտագործել այդ զենքերը»։ Սերժ Սարգսյանն այլ բան չուներ ասելու՝ պնդում է Անդրիաս Ղուկասյանը, հակառակ դեպքում իր այցը Հարավային Ամերիկա անիմաստ կլիներ. «Արգենտինան ու Չիլին ժամանակավոր անդամներ են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, եւ այստեղ ես ենթադրում եմ, որ Սարգսյանն ուզում էր հասկանալ, թե ինչ կլինի Ղարաբաղի հարցը, եթե անվտանգությունն անցնի ՄԱԿ-ին»։ Պարոն Սարգսյանի հայտարարության եւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգման միջեւ պարոն Ղուկասյանը որեւէ կապ չի տեսնում։ Ավելին՝ տեսանյութում