Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համալիրի համար առաջարկ չի ներկայացվել

Կարևոր լուրեր Հասարակություն
96cccb2ff45b78c860ae223fe6b0dc29

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի համար որեւէ առաջարկ չի ներկայացվել։ Ավարտվել է 4-րդ աճուրդի ժամկետը։ Աճուրդի վերջնաժամկետը հուլիսի 14-ն էր։ Համալիրի համար մեկնարկային գին է սահմանվել 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ։ Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն առաջին անգամ ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդի էր հանվել մայիսի 20-ին` 19 350 000 000 դրամ մեկնարկային արժեքով, սակայն հայտերի ընդունման համար սահմանված 10 օրվա ընթացքում ոչ մի առաջարկ ԴԱՀԿ-ն չէր ստացել: Երկրորդ աճուրդը հայտարարվել էր հունիսի 2-ից մինչև 12-ը` արդեն շուրջ 17 մլրդ դրամ արժեքով: Ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ աճուրդի ժամանակ որեւէ գնորդ չէր հայտնվել։ Յուրաքանչյուր աճուրդի ժամանակ Համալիրի գինը իջնում է 10 տոկոսով։ Հաջորդ աճուրդը կհայտարարվի երեք աշխատանքային օրվա ընթացքում։