A
A
Քարվաճառում կինը վիրավորում է ստացել գլխի շրջանում.Փաստինֆո
Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորում ստացած կինը գտնվում է Կենտրոնական կլինիկական հոսպիտալում: Կինը հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում. գնդակը մի կողմից մտել է եւ մյուս կողմից դուրս եկել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը՝ հավելելով, որ կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է: Մանրամասներն այստեղ