Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հեռուստաընկերությունում բարոյական էթիկան բռնաբարված է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
148a3bb216cb3e951f467a1bd49601c8

Անաչառ տեղեկատվության հաղորդում՝ սա է լրատվամիջոցի գլխավոր առաքելությունը։ Հայաստանի նման փոքր երկրի համար մենք ունենք մեծ թվով հեռուստաընկերություններ, որոնց մեծ մասն այդ գործառույթը չեն կատարում՝ կարծում են ոլորտի մասնագետները։ «Երեւանի մամուլի ակումբ»-ի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ «որպես ամբողջություն Հայաստանում հեռուստաընկերությունը չի կայացել, եւ շատ հարցերում մեր հեռուստադիտողը ստիպված է բավարարվել այլ երկրների TV-ների շնորհիվ»։ Այսօր հեռուստատեսությունների մեծ մասը ոչ թե իրազեկում, այլ զբաղեցնում է հեռուստադիտողին՝ ցավով նշում է «Երկիր Մեդիա» ՀԸ լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը. «Շատերը վեր չեն բարձրացնում շարքային քաղաքացու խնդիրները»։ Իսկ բարոյական էթիկան, ըստ Գեղամ Մանուկյանի, իսպառ բացակայում է. «Ուղղակի բռնաբարված է։ Իրավունքների ոտնահարումը ուղղակի սահման չի ճանաչում, ուղղակի հակամարդկային է»։ Հեռուստատեսությունը կատարում է անտեսանելի ֆունկցիա՝ հանրային կարծիք է ձեւավորում՝ հիշեցնում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նրա հարցումները վկայում են՝ հեռուստաընկերություննները թերանում են իրենց աշխատանքում։ Մանրամասներ՝ տեսանյութում