Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը մեկնում է Արցախ

Հասարակություն
5361525244a560a2ca514202c07c5228

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում է Տարոն Մարգարյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանում տեղի կունենա երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտին նվիրաբերած Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների պատրաստած 7 տուֆակերտ քանդակների բացման արարողությունը, որոնք տեղադրվել են ԼՂՀ մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կայցելի նաև ԼՂՀ Մարտունի քաղաք, կհանդիպի Մարտունու քաղաքապետի հետ։ Հանդիպման ընթացքումում կքննարկվեն Մարտունու և Երևանի վարչական շրաջանների միջև գործընկերային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Նախատեսվում է նաև Երևանի քաղաքապետի այց ԼՂՀ ՊԲ զորամասեր, որտեղ Տ. Մարգարյանի կհանդիպի երևանաբնակ ժամկետային զինծառայողների հետ: Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը մեկ օր կանցկացնի վրանային ճամբարում՝ մայաքաղաքից ԼՂՀ մեկնած մարզաառողջարարական հետիոտն ճանաչողական արշավի մասնակիցների հետ:     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն