Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահնորդները կգնան վարչապետի մոտ (տեսանյութ)

Հասարակություն
eb3690217db9945a70ff74460dbba496

«Ոստիկանությունը բացահայտ հայտարարում է, որ մրցակից է մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ, ինչը անթույլատրելի է, քանի որ ՀՀ կառավարության կողմից լիազոր մարմինը ՀՀ ոստիկանությունն է։ Ուստի մասնավոր կազմակերպությունները գերիշխող դիրք զբաղեցնող պետական գերատեսչական ապարատի հետ մրցակից չեն կարող լինել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը բորբոքված ասացին պահնորդական գործունեություն իրականացնող եւ պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանը եւ «Պանտերա» անվտանգության ծառայության ղեկավար Վահե Դարբինյանը։ Բանախոսները կարծում են, որ այստեղ կա կոռուպցիոն գործոն եւ որ ոստիկանությանը ձեռնտու է ցանկացած պահի ցանկացած միություն լուծարել»։ Ինչո՞ւ են արդեն իսկ որակավորում ստացած պահնորդները ոստիկանությունում նորից որակավորման ստուգում անցնում, սրան դեմ են բանախոսները։ Մեկ տարում ՀՀ ոստիկանությունում ամսական 35 պահնորդ անցել են որակավորման ստուգում եւ իրավունք ունեն աշխատել որպես պահնորդ, իսկ մնացած որակավորում ունեցող անձիք, որպես պահնորդ, իրավունք չունեն աշխատել, ինչը, ըստ պահնորդական միությունների, սոցիալական լուրջ խնդիր է։ Պահնորդական կազմակերպությունների միության նախագահը մտադիր է հանդիպել ՀՀ վարչապետի հետ եւ քննարկել այս խնդիրը։ Վարչապետի հետ կա նախնական պայմանավորվածություն, բայց հանդիպման օրը դեռ հստակ որոշված չէ։