Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրում հայ ժողովրդից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Baghdasaryan-Artur8

«Ցավոք սրտի, շարունակվում է արտագաղթը, շարունակական է դառնում թանկացումը։ Եթե ներկաներից որեւէ մեկի գլուխը ցավում է, դեղահաբ են տալիս, մենք, ցավոք սրտի, դեղահաբ չունենք»,- ասում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։ ՕԵԿ-ն առաջարկում է վճռական անցում կատարել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի. « Հայաստանում պետք է ընտրություններն անցնեն բաց, թափանցիկ, պետք է բացառվի փողը»: «Տնտեսական ոլորտում գտնում ենք, որ բիզնեսին պետք է տալ ազատություն, անհրաժեշտ է նվազեցնել հարկերը, անհրաժեշտ է Հայաստանում վերացնել բոլոր տեսչությունները, դրանք միացնել մեկ ընդհանուր տեսչության մեջ, սահմանափակել սուպերմարկետների թիվը: Սոցիալական ոլորտում` հայի պատիվը պետք է դառնա գերակա՝ ընտանիքը պահելու համար»,-ասաց Արթուր Բաղդասարյանը։ Կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է հանրահավաքային քարոզարշավին: Ըստ Բաղդասարյանի՝ «ունենալու են շատ լավ հանրահավաք ամսի 18-ին»: Ոչ մի քաղաքական ուժի չեն հրավիրել. «Երեկ մեր մամուլի քարտուղարը ինձ տեղեկացրեց, թե ինչպես են արձագանքել մյուս ընդդիմադիր ուժերը մեր հանրահավաքին, ես դրանք գնահատում եմ կոռեկտ: Մենք ոչ մեկին չենք հրավիրել»: «Մենք ունեցել ենք մեր սխալները, որի համար ներողություն ենք խնդրում հայ ժողովրդից»,-ասաց նա։ Ի դեպ,  Շարմազանովը բարի ցանկություն էր հայտնել ասելով, որ հաջորդ տաս գարվա իշխանությունը նույնպես անցնելու է Մելիք-Ադամյանով: Արթուր Բաղդասարյանը մեկնաբանեց այդ որպես մեծահոգություն, քանի որ կարող էր ասել քսան, երեսուն տարվա մասին: