Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրական հեծանիվներ Երեւանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
u3FsNBWkmi4

Երեւանում հայտնվել են էլեկտրական հեծանիվներ, որոնք լայն կիրառում ունեն Անգլիայում: Այսուհետ նաեւ մենք կարող ենք դասական հեծանվային ուղեւորություններից անցում կատարել էլեկտրական հեծանիվներին եւ մի քանի ժամով մեզ զգալ բայքեր; Էլեկտրական հեծանիվները Հայաստան են բերվել Չինաստանից: Նախաձեռնության հեղինակը, Աշոտ Խաչատրյանն է, որը հեծանվորդ է: «Ունենք երկու տեսակ հեծանիվներ,մեկը նախատեսված է քաղաքից դուրս գնալու համար, ավելի հարմար է, առանց պեդալը տալու կարող ես քշել, իսկ մյուսը քաղաքային է`երկու հոգանոց,զույգերի համար շատ հարմար է»,-ասաց նա։ Չնայած որ Հայաստանում չկան հեծանիվների համար ստեղծված հատուկ կայանատեղիներ եւ գծանշաններ, սակայն էլեկտրական հեծանիվներից կարող են օգտվել բոլոր ցանկացողները. առաջին հերթին փողոցների խցանումներից խուսափելու համար; «Եթե ինչ-որ խնդիրներ ունեն մարդիկ, գինն իջեցնում ենք, օրը 8000 դրամ է»,-ասաց նա։ Տրանսպորտային միջոցների վերջին տենդենցները համարվում են հենց այս հեծանիվները, որոնց հեշտությամբ կարող ենք ծալել եւ տեղափոխել; Օգտագործելու համար պետք է պարզապես տիրապետել սովորական հեծանիվներին։ Աշխարհի տարբեր երկրներում այս հեծանիվներով նաեւ ճամփորդություններ եւ ուղեւորություններ են կազմակերպում; Երեւանում արդեն կան մշտական հաճախորդներ, ովքեր գրեթե ամեն օր վարձակալում են էլեկտրական հեծանիվներ։ Այն հարմար է նաեւ զույգերի համար։