Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգոստոսի 1-ից սպասվում են ակցիաներ (տեսանյութ)

Հասարակություն
image

Մաշտոցի պուրակում հերթական քննարկումն էր՝էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Քննարկումը հրավիրվել էր Ֆեյսբուքյան հարթակով։ Յուրաքանչյուրն առաջարկում էր թանկացման դեմ պայքարելու իր տարբերակները։ Որոշվեց օրակարգ. կստեղծվեն աշխատանքային խմբեր եւ կմշակվի պայքարի ուղիներ։ Առաջիկայում սպասվում է մասսայական իրազեկում՝հանրությանը տեղեկացնելու օգոստոսի 1-ին նախատեսվող միջոցառումների մասին։ Կլինեն երթեր, հանրահավաքներ եւ իրազեկման ակցիաներ։ Քննարկման մասնակիցները մտադիր են օգոստոսի 1-ին անցկացնել երթ, որը կլինի մթության մեջ՝ կանջատվեն փողոցի լուսավորությունը։ Մասնակիցներից ոմանք առաջարկ արեցին՝ նաեւ ֆեյսբուքյան խմբի անունը փոխել ու անվանել՝«ոչ թալանին», որպեսզի այդ խմբում բոլոր խնդիրները ներառվեն։ Քննարկման մասնակից Գեւորգ Սանոյանը կարծում է, որ եթե էլեկտրաէներգիայի թանկացման քննարկմանը քաղաքացիներ եւս ներկա լինեին ու իրենց ձայնը լսելի լիներ, ապա, գուցե այսօր չմտածեին թանկացման դեմ պայքարի ուղիների մասին։ Հետագա քայլերի մասին մասնակիցները կտեղեկացնեն «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» խմբում։