Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրայր Մանուկյանի կապավորը ԱԱԾ-ի հետ եղել է ԿԳՆ խորհրդականը»

Կարևոր լուրեր Հասարակություն
0b97c3e4b6b4ea3e1aff6fac10531c0b

Որեւէ ներքին խնդիր չկա «Ժառանգություն»-ում, Ստեփանն անցնում է հետազոտական աշխատանքի, Հովսեփը մնում է անդամ, գրասենյակը փակվեց, որովհետեւ ունենք ֆինանսական խնդիրներ, մենք տեղափոխվել ենք: Այսօր այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ստեփան Սաֆարյանի՝ կուսակցությունից հեռանալուն ու Հովսեփ Խուրշուդյանի՝ մամուլի քարտուղարի պաշտոնը թողնելուն։ «Համագումարից հետո ԱԱԾ-ն փորձեց հավաքագրել մեր անդամներին: Սա հակափաստարկ է բոլոր նրանց, որոնք ասում են, որ «Ժառանգությունը» այս կամ այն գծի մեջ է: Հրայր Մանուկյանին եւ վարչության անդամներին մենք պաշտպանելու ենք քաղաքական եւ բոլոր իրավական եղանակներով: Այսօր պարոն Մանուկյանը դատախազությանը հայտարարություն կներկայացնի, նրա կապավորը ԱԱԾ-ի հետ եղել է ԿԳՆ խորհրդականը»,- տեղեկացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կուսակցության անդամ Հրայր Մանուկյանին ԱԱԾ-ի կողմից հավաքագրելու փորձերին։