Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը երկրորդ հաղթանակը տարավ

Սպորտ
43e1f41c7aaaa0cf69006773993c13c8

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Պլովդիվում տեղի ունեցող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: Այսօր կայացած երկրորդ տուրում նա սպիտակներով պարտության մատնեց Հայաստանը ներկայացնող ռուս շախմատիստուհի Մարիա Կուրսովային: Մեկնարկային տուրերում երկու հաղթանակ է տարել նաեւ Լիլիթ Մկրտչյանը: Այս տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ, իր հայրենակցուհի Կարինա Համբարձումովայի նկատմամբ: Առաջնությունը հաղթանակով սկսած Լիլիթ Գալոյանը երկրորդ պարտիայում ոչ-ոքի խաղաց Լեհաստանի առաջատար շախմատիստուհի Յոլանտա Զավադսկայի հետ: