Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու ոսկի, երկու բրոնզ

Սպորտ
sport-suseramart

Աջարիայի մայրաքաղաք Բաթումում կայացած սուսերամարտի միջազգային պատանեկան մրցաշարում Հայաստանի պատվիրակները նվաճել են 4 մեդալ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, Էդուարդ Հովիկյանը հաղթող է ճանաչվել խոցասուսերակիրների, իսկ Պարգեւ Ստեփանյանը` Ճկասուսերակիրների մրցաշարում: Մեր երկու պատանի սուսերամարտիկները` Մանվել Հովհաննիսյանն ու Արմեն Դալլաքյանը, զբաղեցրել են 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: Բաթումիի մրցաշարին մասնակցել է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մոտ 100 մարզիկ-մարզուհի: