Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքը խրամատների տեսք է ստացել ջրագծերի պատճառով (տեսանյութ)

Մարզեր
xramat

Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Ալավերդի քաղաքում սկսվել են ջրամատակարարման ցանցի նորոգման աշխատանքները: Շուրջ 40 տարվա վաղեմության մաշված խողովակաշարերը կփոխարինվեն նորերով։ Արդյունքում ջրի կորուստները կհասնեն նվազագույնի, և քաղաքում հնարավոր կլինի շուրջօրյա ջրամատակարարում ապահովել: Էնգելս թաղամասը առաջիններից է, որտեղ արդեն հոսում է երկար սպասված ջուրը։ Ալավերդու բնակիչներին չի հուզում այն, որ ամբողջ քաղաքի փողոցներում փոսեր են փորված, միայն այն, որ շուտով շուրջօրյա ջրամատակարարում կունենան համբերատար է դարձրել նրանց։ Մանրամասները` «Անկյուն գումարած 3» ՀԸ տեսանյութում