Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահման բացելը բավարար քայլ չէ». թուրքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
33ee13de9a2d7b2bca00e149db87831e

Հայ- թուրքական սահմանի հնարավոր բացումը Թուրքիայի կողմից միայն գեղեցիկ ժեստ կլինի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Թուրքագետի խոսքով՝ այդ կերպ Թուրքիայի իշխանություններն ամբողջ աշխարհին ցույց կտան, որ իրենք Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեն: Արտակ Շաքարյանը կասկածով է վերաբերվում, որ հայ- թուրքական սահմանը կբացվի։ Նրա կարծիքով՝ հայ-թուրքական սահմանը բացելը Թուրքիայի համար ավելի դյուրին է, քան հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելը: «Ցանկության դեպքում Էրդողանն այսօր նույնիսկ չի կարող արձանագրությունները մտցնել քվեարկության, քանի որ այդքան պատգամավոր չունի և այս իմաստով խնդիրներ ունի»,- հավելեց Շաքարյանը։ «Եթե անգամ հայ- թուրքական սահմանը բացվի, մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ սահման բացելը դրական, բայց ոչ բավարար քայլ է»,- նկատում է թուրքագետը և ավելացնում՝ հայ- թուրքական սահմանի բացման դեպքում մենք պետք է թուրքական իշխանություններին դրդենք, որ սահմանը բաց լինի բեռնափոխադրումների և հայկական պետհամարանիշերով մեքենաների համար։ Թուրքագետի կանխատեսմամբ՝ եթե Թուրքայի նախագահական ընտրություններում չհաղթի Էրդողանը, ապա դա ձեռնտու կլինի Հայաստանի համար. «Հակառակորդի հաղթելու դեպքում կսկսվեն ներքին խժդժություններ, մենք կարող ենք օգտվել ստեղծված ներքին պղտոր ջրից Ցեղասպանության և ԼՂՀ-ի հարցի լուծման համար», - ասաց Արտակ Շաքարյանը։