Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում. ուղիղ միացում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
1111y

Հուլիսի 7-ին ժամը 15։00 Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակը՝ Մեդիա կենտրոնի հետ համատեղ, կազմակերպում է քննարկում ` «Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմայով: Քննարկման բանախոսներն են՝ Վահագն Խաչատրյան, տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Գագիկ Մակարյան, գործատուների միության նախագահ Աշոտ Եղիազարյան, տնտեսագետ-փորձագետ Մանե Թանդիլյան, «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած նոր որոշումը՝ օգոստոսի մեկից մեկ տարով երկրում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 20 մլն դրամանոց «ֆինանսական ճեղքվածքը» փակելու համար դժգոհությունների ու քննարկումների տեղիք է տվել հանրության շրջանում: ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրեց 10%-ով՝ նախկին 38 դրամի փոխարեն, հասցնելով այն 42 դրամի: Ճիշտ մեկ տարի առաջ էլ բարձրացել էին էլեկտրաէներգիայի և գազի սակագները: Միջոցառումն իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում, որ գործում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: