A
A
Արգենտինան հաղթեց Բելգիային
Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլի երրորդ մասնակիցը դարձավ Արգենտինայի հավաքականը: Այսօր Բրազիլիայի մայրաքաղաքում կայացած քառորդ եզրափակիչ խաղում արգենտինացիները 1:0 հաշվով հաղթեցին Բելգիայի ազգային թիմին` 1:0: Միակ գոլը 9-րդ րոպեին խփեց Գոնսալո Իգուաինը: Հաջորդ փուլում Արգենտինայի հավաքականը կհանդիպի այսօր կեսգիշերին կայանալիք Հոլանդիա – Կոստա Ռիկա զույգի հաղթողի հետ: