Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատոմակայանի նոր բլոկի արժեքը՝ 4,5 մլրդ դոլար

Տնտեսություն
3fe1b2eff74b80ce7c7e4f62136a5496

ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է սկսել 2018-2019 թվականներին: Նոր բլոկի արժեքը կկազմի մոտ 4,5 մլրդ դոլար: Ըստ Էներգետիկայի նախարարության կայքի՝  գումարի մի մասը Ռուսաստանի կառավարությունը կտրամադրի ապրանքների, սարքավորումների տեսքով, իսկ մյուս մասը կլրացվի այլ երկրների հետ բանակցություների արդյունքում ձեռք բերված ֆինանսական օժանդակությունների միջոցով։ ՀԱԷԿ-ի հերթական պլանային նորոգման աշխատանքները տեղի կունենան սեպտեմբերին. այդ ընթացքում կայանի աշխատանքը կդադարեցվի 45 օրով։