Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպորտը` որպես հավասարության միջոց (տեսանյութ)

Սպորտ
Tb2dbBfnPU4

«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն արեւելք» հասարակական կազմակերպությունները Դանիայի արտաքին գործերի աջակցությամբ անցկացրին «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարցի թվով 6-րդ մրցաշարը: Ինչպես նշեց «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը, սույն մրցաշարը նվիրված է ՀՀ սահմանադրության օրվան: «Մենք նմանատիպ միջոցառումներով ցանկանում ենք հասարակությանը իրազեկել` որքանով են հաշմանդամություն ունեցող մարդիկ օգտվում մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներից եւ ազատություններից: Ցավոք, մեր խաղասրահները մատչելի չեն շատերի համար: Օրինակ, հենասայլակներից օգտվող մարդին ֆիզիկապես ի վիճակի չեն բարձրանալ խաղասրահ» - նշեց Սուսաննա Թադեւոսյանը: Նախորդ հինգ մրցաշարերին հանդես եկած Ռուդոլֆ Զաբրոդինը նշեց, որ իրենք ավելի լուրջ նպատակներ են հետապնդում` մասնակցելով միջոցառմանը: «Մենք մասնակցելով մրցաշարին` արդեն բարձրացնում ենք այն խնդիրները, որոնք ամեն օր ունենում են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Հայաստանում ընդունվել է հաշմանդամության իրավունքների պաշտպանության կոնվենցիան, բայց, ցավոք սրտի, դրանք դեռ չեն պաշպանված հանրապետությունում: Այս մրցաշարերի օգնությամբ մենք փորձում ենք հաղթահարել այն խնդիրները, որոնք կան մեր հասարակությունում»: Մրցաշարին ավանդույթի համաձայն մասնակցեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, հայտնի մարզիկները, լրագրողները եւ այլոք: