Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յոթ գյուղ ու մի շտապ օգնության մեքենա (տեսանյութ)

Մարզեր
2068521

1990 թվականից Դսեղում գործող առողջության կենտրոնը սպասարկում է 7 գյուղերի ավելի քան 7500 բնակիչների։ Դսեղ, Չկալով, Աթան, Լորուտ, Շամուտ, Մարց, Ահնիձոր գյուղերը սպասարկելու համար առողջության կենտրոնը շտապ օգնության մեքենայի կարիք ունի։ Եղած միակ մեքենան հին է և չի հասցնում արձագանքել բոլոր կանչերին։ Առողջության կենտրոնի մասնագետների համար ամենաբարդ խնդիրը ժամանակին հիվանդի մոտ հասնելն է։ Շտապօգնության մեքենան վատ ճանապարհների պատճառով չի կարողանում ժամանակին հասնել Մոտկորի գյուղախումբ։ Լոռու մարզպետը, որն այս օրերին այցելել է Դսեղ՝ կենտրոնին խոստացել է շտապօգնության մեքենա տրամադրել։ Մանրամասները՝ «Անկյուն գումարած 3» ՀԸ տեսանյութում