Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանը խոստանում է բացե՞լ հայ-թուրքական սահմանը. Ermenihaber.am

Քաղաքականություն
erdogan

Թուրքիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է կատարել 2-րդ քայլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին տեղեկություն են տարածել թուրքական էլեկտրոնային կայքերը` որպես սկզբնաղբյուր հղում անելով ընդդիմադիր «Taraf» պարբերականին: «Էրդողանի կողմից 2-րդ ժեստը Հայաստանին» վերտառությամբ հոդվածը լայնորեն տարածվում է թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից: Հոդվածը` ստորև. Առաջին քայլ. ցավակցական ուղերձ Հայկական սփյուռքը 2015-ին ընդառաջ լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում` աշխարհին ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ 1915 թվականին: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հայկական կողմի նախաձեռնած արշավի ազդեցությունը նվազեցնելու համար միջոցներ ձեռնարկեց: Որպես առաջին քայլ` տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետի հղած ցավակցական ուղերձը 1915-ին սպանված օսմանահպատակ հայերի թոռներին: Ընդ որում ցավակցական ուղերձը հրապարակվել էր նաև հայերեն: Երկրորդ քայլ. սահման Թուրքիայի կառավարությունը երկրորդ փուլում ծրագրում է բացել ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993-ին փակված և տարիներ շարունակ փակ մնացած Հայաստան-Թուրքիա սահմանը: Տեղեկության կա այն մասին, որ վարչապետ Էրդողանի կողմից արդեն տրվել է հրահանգ ավարտին հասցնել Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում