Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՏՊ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում

Հասարակություն
da546ec46f083a9d6b179092fb9d9c78

Հուլիսի 4-ին, ժամը 04.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի խճուղում` «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 35 AL 173 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ. Մ.-ին «1-03» ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: