Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զատկից հետո կարմիր ձուն պետք չէ (տեսանյութ)

Հարցազրույց
e7c4594c01b738c14cb19366da5857f8

«Զատկից հետո կարմիր ձու այլեւս պետք չէ»,-այսօր «Ա1+»-ի հետ զրույցում այս ասացվածքով բնութագրեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Կառավարության այսօրվա որոշումը։ Ըստ որոշման Վարդենիսում քամուց տուժած ընտանիքների պետք է տրամադրվի 20 մլն դրամ։ Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց , որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը վարդենիսցիներին արդեն տրամադրել է օգնություն «Աղետալի քամին հունիսի 25-ին է եղել եւ 10-յակ տներ մնացել էին առանց կտուրի։ Ամեն պահ կարող էր անձրեւ գալ ու նրանց վիճակը ավելի ծանր կլիներ։ Նրանք այդ օգնությունը ավելի շուտ պետք է տրամադրեին»,- նշեց նա։ ԲՀԿ պատգամավորը խոսեց նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման մասին։ Մանրամասները տեսանյութում։