Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Կարևոր լուրեր Հասարակություն

Հայ կինոարտադրողները կինտեգրվեն Եվրոպային (տեսանյութ)

Զարգացման երեք դրամաշնորհի համար այս տարի «Ոսկե Ծիրան» փառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրում կմրցի 14 նախագիծ, որոնք ընտրվել են ներկայացված 24-ից։ Առաջին մրցանակակիրը կստանա 5000 եվրո, երկրորդ եւ երրորդ տեղերը՝ 3500- ական եվրո՝ իրենց նախագծերն իրականություն դարձնելու համար։ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը հիմնադրվել է 2011 թ. Եվրամիության աջակցությամբ և նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին միևնույն ստեղծագործ հարթակում: «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանի խոսքով, նման ծրագրերը, արտադրական հարթակները կարևոր են ցանկացած փառատոնի համար. «Վերջին տասնամյակում կարևորագույն փառատոնները ստեղծել են նման արտադրական հարթակներ, որովհետեւ ավելացել է փառատոնների՝ որպես կինոարտադրություն խթանող, կազմակերպությունների դերը»: