Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20 մլն դրամ՝ Վարդենիսի ավերածությունների համար

Կարևոր լուրեր Տնտեսություն
2fef22a8c82a263c2afa3cd79772a72c

Քիչ առաջ Կառավարությունը որոշեց 20 մլն դրամ տրամադրել Վարդենիսի ավերածություններից տուժածներին՝ պատուհաններ, թիթեղներ եւ այլ անհրաժեշտ շինանյութ գնելու համար։ Հիշեցնենք՝ կիրակի օրը Վարդենիս քաղաքում մոտ 5 րոպե տեւողությամբ ուժեղ պտտահողմ է գրանցվել, որի հետեւանքով մոտ հինգ տասնյակ սեփական տներ մնացել են առանց տանիքի: Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, ուժեղ քամուց պոկվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 2 դպրոցի մոտակայքում գտնվող մի շարք տների տանիքներ, վնասվել են գազատար խողովակները։