Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս են բարելավում տրանսպորտի որակը (տեսանյութ)

Հարցազրույց
-FUirI3QqCI

Երեւանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը քննարկող հանձնաժողովի անդամ, «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը բավականաչափ տեղեկացված չէ հանձնաժողովի աշխատանքների մասին, ինչը նա նորմալ չի համարում։ Այսօր «Ա1+»-ի տաղավարում նա անդրադարձավ ՀՀԿ ավագանու անդամ Նաիրա Նահապետյանի այն հայտարարությանը, որ տրանսպորտի ուղեւորավարձը չի թանկանալու, բայց բարելավելու է սպասարկման որակը. «Հարցը նախկինում դրված էր այսպես՝ պետք է սակագինը բարձրացնեք, որ բարելավենք որակը, ու հիմա անտրամաբանական է, որ բարելավում են, առանց սակագինը բարձրացնելու»։ Սա, ըստ պարոն Պողոսյանի կարող է ուրիշ հետեւանքներ ունենալ։ Մանրամասները տեսանյութում