Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանող պատ Այգեպարի երեխաների համար. Մասնակցիր կառուցմանը

Քաղաքականություն
hof

Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակը Տավուշի մարզի Այգեպար գյուղի դպրոցն ու մանկապարտեզը «Պաշտպանող պատ»-ով անվտանգ դարձնելու դրամահավաք է նախաձեռնել: «Պաշտպանող պատ»-ի կառուցմանը միանալ ցանկացողներին ուրբաթ՝ հուլիսի 4-ին, ժամը 17:00-ին հրավիրում ենք ՀՕՖ Երեւանի գրասենյակ (Խորենացի 22)՝ դիտելու Այգեպարի մասին պատմող փոքր պատմություններ ու մասնակցություն ունենալու պատի կառուցմանը: Այգեպարը 648 բնակիչ ունի, գյուղի դպրոցում 54 աշակերտ է սովորում, իսկ մանկապարտեզ հաճախում է 25 երեխա: Գյուղը շատ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին, որոշ տներ սահմանից ընդամենը 100 մետր են հեռու, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը հեռու են մոտ 700 մետր: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը այգեպարցիների առօրյայի մի մասն են, իսկ ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են հիմնականում քաղաքացիական շինություններին, դպրոցին ու մանկապարտեզին: Դպրոցը մի քանի անգամ արդեն վնասվել է, իսկ փամփուշտները պատուհաններից ներս թափանցելով՝ ճակատագրական վտանգի են ենթարկել դպրոցական երեխաների կյանքերը: Դպրոցի դիմացը գտնվող խաղահրապարակում չափազանց վտանգավոր է գտնվել հրազենային կրակոցների պատճառով: Կրակոցները անմասն չեն թողել նաեւ Այգեպարի մանկապարտեզը` ինչից հետո դաստիարակները խուսափում են երեխաներին խաղասենյակ կամ բակ տանել: Երեք մետր բարձրություն եւ 70 մետր երկարություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցն ու մանկապարտեզը փամփուշտներից, եւ երեխաները հնարավորություն կունենան անվտանգ պայմաններում ուսանել ու խաղալ: Փոխանցումների համար գործում են հետեւյալ հաշվեհամարները. ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԸ ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԻ ՀԱՍՑԵՆ Գ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉ 9, ԵՐԵՎԱՆ, ՀՀ ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԻ SWIFT# ARMIAM22 ՍՏԱՑՈՂԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ 15700 01092470901 ՍՏԱՑՈՂԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ ՀՀ ԴՐԱՄ 15700 01092470300 ՍՏԱՑՈՂԻ ԱՆՈՒՆԸ ՀՕՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՄԻՋՆՈՐԴ ԲԱՆԿ CITIBANK N.A., NEW YORK ՄԻՋՆՈՐԴ ԲԱՆԿԻ SWIFT CITIUS33 ՄԻՋՆՈՐԴ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ 36116208 Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՕՖ-ի «Այո» հարթակի համայնքային ծրագրերի պատասխանատու Հելենա Մելքոնյանին՝ ՀԱՄԱՐԴ ԳՐԻ հեռախոսահամարով: