A
A
Ստեւիա դեղաբույսը կօգտագործվի նաեւ Հայաստանում (տեսանյութ)
Ալավերդցի բժիշկները շուտով կկիրառեն ստեվիա դեղաբույսը, որի հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Հրաշագործ խոտաբույսն աճում է նաև Հայաստանում։ Ստեւիան, այլ կերպ ասած՝ մեղրախոտը, բազմամյա մշտադալար թուփ է, որի տերևները շաքարից քաղցր են 10-15 անգամ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կատարելով բազմակողմանի հետազոտություններ, տվել է եզրակացություն, թե ստեւիայի տերևներն օժտված են բազմաթիվ բուժիչ հատկություններով։ Այս բույսի տերևները և նրանցից պատրաստված դեղամիջոցները կարելի է օգտագործել, երբ մարդն ունի արյան բարձր զարկերակային ճնշում, տառապում է սիրտ-անոթային և ռևմատիկ հիվանդություններով, ունի մաշկի ալերգիա, տառապում է շաքարային դիաբետով և այլն: Արդեն մեկ տարի է՝ Ալավերդիում ստեւիայի ջերմոցային տնտեսություն է հիմնվել։