Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանի քայլը մեյմունություն է» (տեսանյութ)

Հարցազրույց
P719T5y3iiI

Քրիստոսը չի իջնելու ու խաչը ձեռքին լուծելու ՀՀ քաղաքացիների խնդիրները: Այսօր «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում այսօր, անդրադառնալով ՀԾԿՀ մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, ասաց հրապարակախոս, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Նրան հատկապես մտահոգել էր այսօր ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անցկացված բողոքի ակցիայի մասնակիցների սակավաթվությունը: «Միայն ՀՀ քաղաքացիները, ակտիվ լինելով, կարող ենք խնդիրներ լուծել: Եթե այսօր լինեինք մի քանի հազար, ապա հանձնաժողովն չէր կարողանա սակագին բարձրացնել: Քիչ թվով անձինք են դուրս գալիս բողոքի ակցիայի, մինչդեռ թանկացումը ազդում է բոլորի գրպանին»,- Արգիշտի Կիվիրյանը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի նամակին վարչապետ Հովիկ Աբրահամյանին` սոցիալապես անապահով խավերին սուբսիադիաներ տրամադրելու մասին, պարոն Կիվիրյանը «մեյմունություն» համարեց. «Թանկացումը տեղի ունեցավ նրանց ուղղակի ցուցումով: ՀԷՑ-ի կուտակած պարտքը հենց այս անձանց մութ պատմությունների հետ անմիջական կապ ունի: Թե էլեկտրաէներգիայի, թե գազի պարտքերի գոյացման պատճառները հասարակության համար անհայտ են»: Ըստ նրա` վաղը-մյուս օրը նույն կերպ իշխանության ներկայացուցիչները կարող են կագնել ու ասել, որ նոր պարտքեր են կուտակել ու պետք է 20, 30 տոկոսով թանկացում անեն. «Դա գալիս է նրանից, որ այս իշխանությունները հաշվետու չեն ժողովրդի առաջ, քանի որ ՀՀ-ում սահմանադրական իրավակագը բացակայում է ու հասարակությունը չի ընտրում իշխանությանը. այն զավթվել է, եւ արդյունքում իշխանություններն անում են այն, ինչ բխում է սեփական շահերից ու ընդունակ են ցանկացած քայլի»: Նա նկատում է` ՀՀ-ն ունի շատ սահմանափակ ռեսուրսներ, մինչդեռ իշխանության ներկայացուցիչների ախորժակը շատ մեծ է ու անսպառ: