A
A
«Ոչինչ չի փոխվի, եթե անգամ Բան Կի Մունը ընտրվի Թուրքիայի նախագահ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Անկախ նրանից, ով կլինի Թուրքիայի նախագահը, այդ երկրի դիրքորոշումն ու պահվածքը Հայաստանի նկատմամբ չի փոխվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 10-ին։ «Թուրքական սիստեմը հակահայկական բնույթ ունի: Այնպես որ, եթե անգամ Բան Կի Մունն էլ ընտրվի այդ երկրի նախագահ, այդ դիրքորոշումը մնալու է նույնը: Համակարգային փոփոխություն է պետք իրականանա»,- ասաց պարոն Մելքոնյանը: Նա նաև անդրադարձավ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վերջին հոդվածին, որում թուրք պաշտոնյան Հայաստանին երկխոսության կոչ է անում։