A
A
Օձեր են հայտնաբերվել
Հունիսի 30-ին, ժամը 00.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 48 շենքի մոտակա ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարաները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Հունիսի 29-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում օձ է նկատվել. անհաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարաներն առանձնատանը հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ