Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարգանքի տուրք՝ զոհված կազակների հիշատակին

Հասարակություն
0041

Հայաստանում կազակական շարժման հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը հայ – ռուսական կազակական եղբայրության նախագահության անդամների, կազակական շարժման ներկայացուցիչների հետ միասին այցելել և ծաղկեպսակ է դրել զոհված կազակների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հանդիսավոր արարողության ժամանակ, ի հիշատակ զոհված կազակների, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանան հոգեհանգստի կարգ է մատուցել: Այնուհետև միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել կազակների հուշարձանին:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն