A
A
Ամուսինը խեղդամահ է արել կնոջը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հունիսի 27-ին, ժամը 20.15-ին, Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Իջևան քաղաքի բնակիչ Գ.-ն և հայտնել, որ հարևանը խեղդամահ է արել կնոջը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.55-ի սահմաններում, 63 ամյա Ռադիկ Գ.-ն իրենց տան ննջասենյակում խեղդամահ է արել կնոջը` 62 ամյա Ջուլիետա Եղիշյանին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ռադիկ Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: