Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդը կանաչ գույնի հրթիռներ է արձակել

Կարևոր լուրեր Հասարակություն
այգեպար

Ադրբեջանական կողմը Տավուշի մարզի Այգեպար գյուղի ուղղությամբ երեկ երեկոյան՝ ժամը 22։30-ի սահմաններում, կանաչ գույնի հրթիռ է բաց թողել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը։ «Գյուղի վրա կանաչ գույնի հրթիռ են բաց թողել, որ գյուղը լուսավորվի ու սկսել են խոշոր տրամաչափի զենքով կրակել մինչև ժամը 01։30-ի սահմանները», - նշեց նա։ Անդրանիկ Այդինյանի տեղեկացմամբ՝ ադրբեջանական կրակոցներից վնասվել է գյուղի գազատարը. « Մի քանի տների տանիքները, պատերը, ապակիները, ահագին գույք վնասվել է, տներից մեկի բակի չոր խոտն է վառվել եւ պաժառ ա ընկել, բնակիչները մի կերպ են հանգցրել »,- ավելացրեց Այգեպարի գյուղապետը։ Նա նաև հավելեց, որ այժմ ճշտվում է գյուղացիներին հասցված նյութական վնասի չափը։ Իսկ Տավուշի մարզի Մովսես գյուղը հակառակորդը կրակահերթի տակ է պահել երեկ 22։ 30-ից մինչև 01։20-ն ընկած ժամանակահատվածում։ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմի կրակոցներից վնասվել են գյուղացիների տների ապակիները, դռները.«Գնդակները դիպել են տների պատերին, անկողին ա նույնիսկ պաժառ ընկել՝ մարդը տանը պառկած ա եղել, գնդակը կպել ա կողքի սենյակի անկողնուն։ Այն ամբողջությամբ այրվել է»- ասաց Ավալյանը։ Գյուղապետ Արարատ Ավալյանի խոսքով՝ այժմ գյուղ հանգիստ վիճակ է, հակառակորդը կրակոցներ չի հնչեցնում։