Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արյուն կթափեն, բայց բնակարաններից դուրս չեն գա (տեսանյութ)

Հասարակություն
Teryan-23

Հյուսիսային պողոտայի բարձրահարկերի հարեւանությամբ իրենց գոյատեւման իրավունքի համար շարունակում են պայքարել Տերյան 23 եւ 25 հասցեների 4 հարկանիները Հյուսիսային պողոտայի բարձրահարկերի հարեւանությամբ իրենց գոյատեւման իրավունքի համար շարունակում են պայքարել Տերյան 23 եւ 25 հասցեների 4 հարկանիները։ Սրանք Երեւանի ամենահին շենքերից են, որոնք դարձել են գերակա շահի պատանդներ։ «7 տարի է՝ տարբեր ատյաններ նամակներ ենք հղում, ու ստանում ենք անհեթեթ պատասխաններ»,- ասում է շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը։ 2002թ. կառավարության որոշմամբ այս շենքերն ընդգրկված են իրացման գոտում, իսկ 2007թ.-ից ճանաչվեցին բացառիկ գերակա շահ։ Որոշումը համարելով ապօրինի՝ բնակիչները հրաժարվեցին որեւէ պայմանագիր կնքել կառուցապատողի հետ։ Նրանց բողոքը մերժվելով անցավ Հայաստանի դատական բոլոր ատյանները։ Գործը հասել է Եվրադատարան, սակայն սա չխանգարեց, որ 2013թ կառավարության նոր որոշմամբ Տերյան 23-25 շենքերը կրկին ներգրավվեն իրացման գոտում։ Իրենց տներից բնակիչները պետք է դուրս գան մինչեւ 2015թ., նրանց խոսերով՝ չնչին գումարների դիմաց։ Նրանք այսօր վերջին նամակը գրեցին Սերժ Սարգսյանին՝ զգուշացնելով. որ դուրս չեն գալու իրենց բնակարաններից. «Եթե որևիցե մի ոստիկան կփորձի բռնություն կիրառել բնակիչներիցս մեկի վրա, կստանան համարժեք պատասխան։ Եթե արյուն կթափվի, ուրեմն կթափվի նաև նրանց կողմից»։ Իսկ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված Բացառիկ գերակա շահի տեղեկանք-հիմնավորումը, թե շենքերը գտնվում են խարխուլ վիճակում և վտանգավոր են ապրելու համար, բնակիչները համարում են անհեթեթություն։ Teryan 23. teryan23.. teryann 23...