Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատական համակարգն այնքան վատը չէ, որքան իմիջը. նախարար (տեսանյութ)

Հասարակություն
tOnYX_h8w20

«Խնդիրները իսկապես շատ են»,- այսօր խոսելով դատական համակարգից՝ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Նա հավելեց. «Դատական համակարգը բարդ համակարգ է, այստեղ փոփոխություններն արագ իրականացնել հնարավոր չէ։ Այս համակարգը պետք է դանդաղ ճանապարհով տանել առաջ։ Ես ակնկալում են արդյունք, բայց այդ արդյունքը երկարաժամկետ պիտի լինի»։ Նախարարը նաև հայտնեց, որ 10 տարի եղել է այս համակարգում, ուստի նրա խնդիրները ներսից է ճանաչում. «Հիմա ես համակարգից դուրս եմ ու ավելի ազատ կարող եմ ասել՝ դատական համակարգն այնքան վատը չէ, որքան նրա իմիջը։ Այդ առումով բուն համակարգը աշխատելու խնդիր ունի»։ Այնպես որ, պարոն Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ դժգոհություններ այս համակարգից միշտ էլ շատ են լինելու. «Վատ իմիջի ձևավորման հիմքերից մեկն էլ այն է, որ օբյեկտիվորեն այդ համակարգի գործունեությունը ծնում է դժգոհ մարդիկ»,- եզրահանգեց նախարարը։