A
A
Մարզահամերգային համալիրն աճուրդի հանելու որոշումը Վերաքննիչ դատարանն այսօր կասեցրել է . Երկիրմեդիա
Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել է Մարզահամերգային համալիրի հայցը եւ կասեցրել ԴԱՀԿ-ի հայտարարած աճուրդի որոշումը։ Այս մասին Երկիր մեդիային հեռախոսով փոխանցեց ընկերության ներկայացուցիչը։ Աճուրդի հայտարարման առաջին իսկ օրից ընկերությունը հայտարարում էր դրա անօրինական լինելու մասին, սակայն այն չէր դադարեցվում։ Հայտարարվել էր եւ վաղը տեղի էր ունենալու երրորդ աճուրդը։ Ընդ որում, չկայացած յուրաքանչյուր աճուրդից հետո Համալիրի գինը նվազում էր 10%-ով։ Իսկ առաջին աճուրդում այն գնահատվել էր ավելի քան 19 մլն դրամ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ © Երկիրմեդիա