Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժպտալիս սրտով պիտի ժպտաս». Էլլան՝ Երեւանից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
pun_gxZxb_o

«Ժպտալիս սրտով պիտի ժպտաս». Այս խոսքերով սկսեց լրագրողների հետ իր հանդիպումը Տաթևիկ Հովհաննիսյանը, ում անվանում էին՝ Էլլան Երևանից՝ նկատի ունենալով Էլլա Ֆիցջերալդին։ Խորհրդային ջազի առաջին լեդին, ով նաև ջազի հայրենիքում՝ Միացյալ նահանգներում հաստատվելով կարողացավ մեծ կարիերա ունենալ, այսօր և միշտ ժպտում է սրտով և երգում հոգով։ ela «Հեռվից հայրենիքը էլ ավելի է քաղցրանում։ Արմատներից քոքահան անելը հեշտ բան չէ»,- ասում է Օֆելյա Համբարձումյանի դուստրը։ «Երաժիշտ չկա, որ փշերի վրա չքայլի։ Պետք է աշխատես։ Աշխատելու համար էլ ապահով կենցաղ պետք է ունենաս։ Գուցե աստծո կամքով ես Նյու Յորքում հանդիպեցի և սիրահարվեցի իմ արդեն 20 տարվա ամուսնուն, որը և դարձավ իմ ապավենը, թե չէ ես ճարպկություն չունեմ, իմը բեմն է»,- անկեղծորեն ասաց երգչուհին։