A
A
Օդաչուները չեն հավատում կառավարությանը (տեսանյութ)
Այն պատճառաբանությունը, որ բյուջեում փող չկա, չի բավարարում արդեն 7 տարի հաշմանդամության թոշակ չստացող օդաչուներին։ «Փող կա, փողը գողանում, տանում են»,- «Ա1+»-ին ասաց 40 տարվա օդաչու Սեյրան Սարգսյանը։ Նրա խոսքով՝ կառավարության գումարները պարզապես անտեղի ոչնչացվում են։ «Երկու հատ բիոզուգարան առնելու համար 370 հազար դոլար կա։ 16,5 մլն դրել են գյուղատնտեսությունում, ագիտացիա էին անում եւ վարչապետն էլ ասում էր, թե կովի կուրծքը ոնց լվանան, դրա համար փող կա, իսկ վաստակաշատ մարդկանց համար չկա»,- նշեց 40 տարվա օդաչուն։ Նա համոզված է, որ ինչպես ողջ ազգին, այնպես էլ իրենց, կառավարությունն էլի է խաբելու է։ Այսօր էլ նրանք կառավարությունից որեւէ հստակ պատասխան չստացան։