Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանին առաջարկվել է կազմակերպել «Քոչվոր ցեղերի» մրցաշար

Կարևոր լուրեր Սպորտ
sport-hajastan

Ղրղըզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում համագործակցության խորհրդի նիստին մասնակցած ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանն անդրադառնալով նիստի արդյունքներին, ասել է, որ մեր երկրում գործում են համապատասխան իրավական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատել եւ խրախուսել մարզական հաջողություն գրանցած յուրաքանչյուր մարզիկի եւ մարզիչի աշխատանքը: «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բավականին լավ է կարգավորված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը: Ոչ բոլոր երկրներում է, որ այս դաշտի կարգավորման երկու օրենք է գործում, ինչպես Հայաստանում՝ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» եւ «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքները»՝ նախարարության պաշտոնական կայքում նշում է փոխնախարարը: Ի դեպ, Ղրղըզստանում առաջարկվել է համատեղ կազմակերպել «Քոչվոր ցեղերի» ազգային մարզաձեւերի մրցաշար: Լավ է, որ Արտաշես Նազարյանը ձեռնպահ է մնացել այդ հարցում, հակառակ դեպքում շատերը կմտածեին, որ հայերը նույնպես քոչվոր ցեղեր են եղել, ինչպես մեր արեւմտյան եւ արեւելյան հարեւանները: